ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը՝
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 17»։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2018թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՆԿ-2-Ն |
|