| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2013 թվականի հուլիսի 25-ին
Պետական գրանցման համարը 30213106 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«10» հուլիսի 2013թ. |
N 155-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի մարտի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2007 թվականի օգոստոսի 23-ի թիվ 140 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշմամբ հաստատված հավելվածի`
23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) համակարգչային ծրագրերի ոլորտում`
ա. իրականացնում է Աշխատակազմում գործող բոլոր համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների և տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների տեղաբաշխման ու շահագործման աշխատանքները.
բ. կազմակերպում է Աշխատակազմում գործող կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների զարգացման և ընդլայնման շրջանակներում նոր սարքավորումների, ծրագրային միջոցների ընտրության և ձեռքբերման աշխատանքները.
գ. իրականացնում է Աշխատակազմում նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկման, կարգաբերման և ներդրման աշխատանքները.
դ. իրականացնում է Աշխատակազմի աշխատողների` կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերի և կանոնների ուսուցման աշխատանքները.
ե. իրականացնում է Աշխատակազմի համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանման աշխատանքները.
զ. իրականացնում է Աշխատակազմում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աշխատունակության պարբերաբար թեստավորումը և արդյունքների վերլուծությունը.
է. իրականացնում է Աշխատակազմում տեղեկատվական միջազգային համակարգերի օգտագործման նոր կետերի ստեղծման և սպասարկման, էլեկտրոնային փոստի նոր աբոնենտների գրանցման և էլեկտրոնային փոստի հասանելիության անընդհատության կազմակերպման աշխատանքները.
ը. իրականացնում է Խորհրդի տեղային ցանցի կառավարումը, IP հասցեների կարգաբերման աշխատանքները.
թ. իրականացնում է «Մարդկային ռեսուրսներին կառավարման տեղեկատվական համակարգ»-ի կենտրոնական սերվերի տվյալների բազայի շահագործման աշխատանքները.
ժ. իրականացնում է տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ պաշտպանության և անվտանգության ապահովման աշխատանքները.
ժա. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»: