Համարը 
N 251-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.04.16/06(346)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.04.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի
N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2018թ.

N 251-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 26-ի «Որդեգրման կարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի N 60 և 2007 թվականի մայիսի 15-ի N 217 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման՝

ա. վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառից հետո լրացնել «, ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը,

բ. նախաբանում «150-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը փոխարինել «149-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով,

գ. 1-ին կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետեր՝

«1.1. Ստեղծել որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողով:

1.2. Հաստատել՝

1) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի.

2) որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝

ա. 4-րդ կետում «տեղեկություններ,» բառից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որդեգրման համար տրված ծնողի (ծնողների) համաձայնությունը,» բառերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Որպես որդեգրման ենթակա հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց որդեգրման համար առկա է ծնողների համաձայնությունը, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել երեխայի խորթ հայրը, խորթ մայրը, նրա ազգականները կամ որդեգրել ցանկացող այլ անձ։»,

բ. 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերով,

գ. 19-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության» բառերով,

դ. 38-րդ կետում «կենտրոնական մարմինն առանց ժամկետի սահմանափակման կարող է հարցմամբ պահանջել և ստանալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։» բառերը փոխարինել «որդեգրման նպատակով երեխայի կենտրոնացված հաշվառումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը կենտրոնական մարմին է ուղարկում տվյալ երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը։» բառերով,

ե. 46-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Դիմումի հետ ներկայացվում է հայտարարություն՝ համաձայն N 3.1 ձևի, սույն կարգի 7-րդ կետի 2-4-րդ, 6-րդ և 9-րդ ենթակետերով ներկայացված տեղեկություններում փոփոխությունների առկայության կամ բացակայության, ինչպես նաև ընտանեկան կարգավիճակի փոփոխման վերաբերյալ։»,

զ. 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Նախարարությունը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը որդեգրել ցանկացող այլ անձանց կամ մարմինների: Նախարարությունը գիշերօթիկ հաստատության միջոցով ապահովում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի հանդիպումը: Որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակը փոխված լինելու դեպքում նախարարությունն անմիջապես տեղեկացնում է կենտրոնական մարմնին: Նախարարության կողմից ստացված տեղեկատվության հիման վրա կենտրոնական մարմինը որդեգրման գործընթացը դադարեցնելու դեպքում տեղեկացնում է նախարարությանը: Նախարարությունն ստացված տեղեկատվության հիման վրա հաշվառման մատյանում կամ էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան գրառում:»,

է. 48-րդ կետը «հերթականությամբ» բառից հետո լրացնել «, որի մասին նախարարության կողմից անմիջապես տեղեկացվում է կենտրոնական մարմնին» բառերով,

ը. 49-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչություն» բառերով,

թ. 50-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչություն» բառերի համապատասխան հոլովաձևերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ոստիկանություն» բառերով,

ժ. 51-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությունը» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերը՝ «Արցախի Հանրապետության կառավարության» բառերով,

ժա. 53-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության» բառերը փոխարինել «Կենտրոնական մարմնի» բառերով,

ժբ. 55-րդ կետը «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ նոր եզրակացություն ստանալու համար ներկայացվում են միայն սույն կարգի 7-րդ կետի 4-րդ, 6-րդ, 9-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, եթե նախկինում ներկայացված մյուս փաստաթղթերը վավեր են և տեղեկությունները չեն փոփոխվել» բառերով,

ժգ. 56-րդ կետում «օրինակը» բառից հետո լրացնել «, իսկ եզրակացության կորստի, օգտագործման ոչ պիտանի լինելու և այլ դեպքերում նրա դիմումի հիման վրա տրամադրվում է եզրակացության կրկնօրինակը» բառերով,

ժդ. 58-րդ կետը «ենթակետերով» բառից հետո լրացնել «, 8-րդ կետով» բառերով,

ժե. 59-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 60-րդ կետ՝

«60. Կենտրոնական մարմինն օտարերկրյա պետություն որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև որդեգրման 5 տարին լրանալը, դիմում է համապատասխան պետության իրավասու մարմնին։»,

ժզ. NN 2, 5, 6, 7 Ձևերում «ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունում» բառերը փոխարինել «ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում» բառերով,

ժէ. լրացնել Ձև N 3.1՝ համաձայն N 1 հավելվածի.

3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝

ա. 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն» բառերի համապատասխան հոլովաձևերով,

բ. 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերով,

գ. 9-րդ կետում «150-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել «149-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով» բառերով.

4) որոշումը լրացնել N 3 և N 4 հավելվածներով՝ համաձայն N 2 և N 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի ապրիլի 11-ի N 251-Ն որոշման

 

 

«Ձև N 3.1

 

 

 

___________________________

(նշել այն մարմնի անվանումը     

_______________________________________

ում ներկայացվում է հայտարարությունը)          

Դիմող __________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)          

_____________________________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 26-ի N 235-Ն որոշմամբ հաստատված որդեգրման կարգի 46-րդ կետի համաձայն հայտնում եմ իմ վերաբերյալ ներկայացված տեղեկություններում փոփոխությունների մասին.

 

Բնակարանային պայմանները________________________________________________

_______________________________________________________________________

Ընտանիքի կազմը _________________________________________________________

_______________________________________________________________________

Ընտանեկան կարգավիճակը__________________________________________________

(ամուսնացած, ամուրի և այլն)

Զբաղեցրած պաշտոնը, աշխատավարձը և այլ եկամուտներ _________________________

_______________________________________________________________________

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 5-ի

N 218 որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդությունները

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Դատվածությունը _________________________________________________________

_______________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկություններ _________________________________________________

_______________________________________________________________________

 

Դիմող __________________

               (անունը, ազգանունը)

________________

(ստորագրությունը)

 

______ _________________ _______ թ.»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի ապրիլի 11-ի N 251-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

2011 թվականի ապրիլի 26-ի N 235-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) քննարկում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ նաև` օտարերկրյա քաղաքացի) կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա (այսուհետ` երեխա) որդեգրելու հետ կապված հարցերը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և իր կողմից հաստատված աշխատակարգով:

3. Հանձնաժողովն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է Արցախի Հանրապետության կառավարությանը:

4. Հանձնաժողովն ունի իր անվամբ կլոր կնիք, ձևաթուղթ և դրոշմակնիք:

5. Հանձնաժողովում որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:

 

II. Հանձնաժողովի խնդիրները և իրավասությունները

 

6. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերի քննարկումը.

2) օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալը.

3) որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը.

4) սույն կանոնադրությունից բխող և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացումը:

7. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս պարտավոր է`

1) որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով, անցկացնել այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմել համապատասխան ակտ.

2) որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա սահմանված կարգով լրացնել որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացու անձնական քարտը, տալ որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում նրան վերցնել հաշվառման` որպես որդեգրողի թեկնածու.

3) որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն կայացնելու դեպքում, մեկշաբաթյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնել դիմողին.

4) որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու փաստաթղթերի, կենսապայմանների ուսումնասիրության ակտի ու անձնական քարտի հիման վրա կազմել համապատասխան տեղեկանք, հաշվառման պահից եռօրյա ժամկետում այն փոխանցել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը.

5) որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու պահանջով տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի և նրա մերձավոր ազգականների մասին.

6) կազմակերպել որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացու հանդիպումը.

7) սահմանված կարգով իր կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը.

8) կատարել սույն կանոնադրությունից բխող և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականություններ:

8. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

1) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունից պարբերաբար ստանալու տեղեկատվություն որդեգրման ենթակա երեխաների մասին.

2) տասնօրյա ժամկետում, ըստ անհրաժեշտության, որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց պահանջելու նրա մերձավոր ազգականների համաձայնությունը, ինչպես նաև տվյալ պետությունում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության, հայ համայնքի, հայկական եկեղեցու, վստահություն վայելող անձանց (կազմակերպությունների) երաշխավորագրերը.

3) վարչակազմի ղեկավարից ստանալու որդեգրման վերաբերյալ որոշման պատճենը.

4) իրականացնելու սույն կանոնադրությունից բխող և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

III. Հանձնաժողովի կազմը, աշխատանքների կազմակերպումը և ղեկավարումը

 

9. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:

10. Հանձնաժողովի կազմի մեջ, ի պաշտոնե, մտնում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը (հանձնաժողովի նախագահ), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետը, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետը (հանձնաժողովի քարտուղար):

11. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

12. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի և սույն կանոնադրությամբ նախատեսված գործողությունների միջոցով:

13. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամսական մեկ անգամ:

14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

15. Հանձնաժողովի նիստերը, նախագահի հանձնարարությամբ, կարող է վարել հանձնաժողովի անդամներից մեկը:

16. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ:

17. Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

18. Հանձնաժողովի որոշումները և որդեգրման հնարավորության մասին եզրակացությունները (այսուհետ՝ որոշում) ընդունվում են բաց քվեարկությամբ նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

19. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և վարում դրանք.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

4) վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

5) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում.

6) հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

7) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը և դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին ու անդամներին.

2) վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները.

4) կատարում է հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

21. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին.

2) հարցեր են ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.

3) առաջարկություններ են ներկայացնում հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

4) ծանոթանում են հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

5) կատարում են հանձնաժողովի և նրա նախագահի հանձնարարականները:

22. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական-վերլուծական, կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալությունը:

23. Հանձնաժողովի անդամների հետ կապված ծախսերը կատարվում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերի հաշվին:

24. Հանձնաժողովի լուծարումից հետո նրա գործունեության հետ կապված նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի ապրիլի 11-ի N 251-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

2011 թվականի ապրիլի 26-ի N 235-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արարատ Դանիելյան

- Արցախի Հանրապետության արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Կարինե Աթայան

- Արցախի Հանրապետության առողջապահության նախարար

 

Սամվել Ավանեսյան

- Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար

 

Նարինե Աղաբալյան

- Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար

 

Ֆելիքս Խաչատրյան

- Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Նորայր Մկրտչյան

- Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ

 

Գագիկ Ղահրամանյան

- Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Ալբերտ Խաչիյան

- Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

 

Լիանա Միրզոյան

- Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության պետ (հանձնաժողովի քարտուղար):»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ