ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ԴՐԱՆՑ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ՃՇԳՐՏՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 592
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետը, «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 42-րդ հոդվածի «է» կետը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել որոշ ապրանքատեսակների ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության և շահութահարկով հարկման նպատակով դրանց մատակարարումից ստացվող եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Որոշ ապրանքատեսակների ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը սահմանելու մասին» N 592 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
|
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի ապրիլի 11-ի N 247-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇԳՐՏՎՈՂ
ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ԵՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգը կիրառվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետով և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 42-րդ հոդվածի «է» կետով նախատեսված դեպքերում և սահմանում է սույն կարգի 2-րդ կետում նշված ապրանքատեսակների (այսուհետ` ապրանքատեսակներ) հաշվարկային գնի որոշման նպատակով հիմք ընդունվող աղբյուրը (օտարերկրյա բորսա, հանդես կամ կայք), հաշվարկային գնի որոշման պարբերականությունը, ավելացված արժեքի հարկով (այսուհետ` ԱԱՀ) հարկվող շրջանառությունը և շահութահարկով հարկման նպատակով դրանց մատակարարումից ստացվող եկամուտը (այսուհետ` եկամուտ) որոշելու նպատակով ճշգրտվող տվյալները (ապրանքի վերջնական քանակ, որակական հատկանիշներ), ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը վերջնահաշվարկի արդյունքներով որոշված քանակից մատակարարման պահին որոշված քանակի շեղման առավելագույն սահմանները և ճշգրտման առավելագույն սահմանները խախտելու դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության և եկամտի հաշվարկման կարգը:
2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետով և «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 42-րդ հոդվածի «է» կետով նախատեսված դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշվում է հետևյալ ապրանքատեսակների նկատմամբ.
|
|
Ապրանքատեսակի անվանումը |
Ապրանքատեսակի ծածկագի
րը` ըստ «Արտաքին տնտե
սական գործունեության ապ
րանքային անվանացանկ»-ի |
|
երկաթային հանքաքար, խտանյութ |
2601 |
|
պղնձային հանքաքար, խտանյութ |
2603 |
|
չռաֆինացված պղինձ, պղնձի անոդներ
էլեկտրոլիտիկ ռաֆինացման համար |
7402 |
|
կապարային հանքաքար, խտանյութ |
2607 |
|
ցինկային հանքաքար, խտանյութ |
2608 |
|
քրոմային հանքաքար, խտանյութ |
2610 |
|
վոլֆրամային հանքաքար, խտանյութ |
2611 |
|
մոլիբդենային հանքաքար, խտանյութ |
2613 |
|
տանտալի, նիոբիումի, վանադիումի կամ
ցիրկոնիումի հանքաքար և խտանյութ |
2615 |
|
թանկարժեք մետաղների հանքաքար, խտանյութ |
2616 |
|
երկաթի համաձուլվածքներ
(ֆերոհամաձուլվածքներ) |
7202 |
|
մետաղների օքսիդներ |
|
|
ամոնիումի պերրենատ |
2841 90 850 |
|
ռենիում |
8112 99 300 | |
: |
Սույն կարգը կիրառվում է սույն կետում նշված ապրանքատեսակների նկատմամբ, եթե տվյալ ապրանքատեսակը պայմանագրի առարկա է և դրա մատակարարման պայմանագրով նախատեսված գնատեսակի մեծությունների մասին տվյալներ են հրապարակվում օտարերկրյա բորսայի, հանդեսի կամ կայքի կողմից:
3. Սույն կարգի իմաստով`
1) մատակարարված հանքաքարի, մետաղի (մետաղի օքսիդի) խտանյութի, ձուլվածքի (այսուհետ` ապրանք) վերջնական քանակ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` ապրանքի մատակարարման պայմանագրին (այսուհետ` պայմանագիր) համապատասխան կատարվող վերջնահաշվարկի (այսուհետ` վերջնահաշվարկ) արդյունքով որոշված` ապրանքի վերջնական կշիռը.
2) ապրանքի որակական հատկանիշ է համարվում մատակարարված ապրանքում տվյալ մետաղի կամ մետաղի օքսիդի (այսուհետ` մետաղի) պարունակությունը` արտահայտված տոկոսով կամ 1 տոննայում (հանքաքարի կամ խտանյութի դեպքում` վերահաշվարկված չոր կշռով) դրա կշռով:
4. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշելու նպատակով մատակարարված ապրանքում որպես տվյալ մետաղի կշռի միավորի բազային գին ընդունվում է Մետաղների լոնդոնյան բորսայում (Լոնդոն Մեթալ էքսչենջ («London Metal Exchange» (LME), կայքի հասցեն` http://www.lme.co.uk/), Նյու Յորքի առևտրային բորսայում (Նյու Յորք Մերքենթայլ Էքսչենջ («New York Mercantile Exchange» (Nymex), կայքի հասցեն` http://www.nymex.com/) կամ Տոկիոյի ապրանքային բորսայում (Տոկիո Քըմոդիթի Էքսչենջ «Tokyo Commodity Exchange» (Tocom), կայքի հասցեն` http://www.tocom.or.jp/) արձանագրված` սույն կարգի 5-րդ կետին համապատասխան որոշվող գինը: Բացի նշված կայքերում արտացոլվող տվյալներից՝ որպես նշված բորսաների պաշտոնական գների աղբյուր կարող են ծառայել «Լոնդոն Մեթալ Բյուլեթին» («London Metal Bulletin») և «Փլեթս Մեթալս Վիկ» («Platts Metals Week» (կայքի հասցեն` http://www.platts.com/Metals/) հանդեսներում հրապարակված գները: Բազային գնի որոշման նպատակով հիմք է ընդունվում նշված բորսաներից այն բորսայի գինը, որը նշված է ապրանքի պայմանագրում, իսկ պայմանագրով այլ բորսայի գնի կիրառում նախատեսված լինելու դեպքում`
1) ապրանքը եվրոպական (այդ թվում` Ռուսաստանի Դաշնություն) և աֆրիկյան երկրներ մատակարարվելու դեպքում` Մետաղների լոնդոնյան բորսայի գինը.
2) ապրանքը ասիական երկրներ և Ավստրալիա մատակարարվելու դեպքում` Տոկիոյի ապրանքային բորսայի գինը.
3) Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայի երկրներ մատակարարվելու դեպքում` Նյու Յորքի բորսայի գինը:
5. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշելու համար մատակարարված ապրանքում, որպես տվյալ մետաղի կշռի միավորի բազային գին, հիմք է ընդունվում համապատասխան բորսայում արձանագրված այն գնատեսակը, որը նախատեսված է պայմանագրով: Ընդ որում` որպես այդպիսի գին ընդունվում է այն գինը, որը սույն կարգի 4-րդ կետում նշված համապատասխան աղբյուրի կողմից հրապարակվել է որպես տվյալ բորսայում բորսայական շաբաթվա ընթացքում արձանագրված միջին գին: Նշված գինը կիրառվում է հրապարակման օրվան հաջորդող օրվանից` մինչև համապատասխան աղբյուրի կողմից նոր գների հրապարակման օրը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում իրականացրած մատակարարումների նկատմամբ:
6. Եթե կնքված պայմանագրի համաձայն ապրանքում առկա մետաղի գինը որոշվում է՝ կիրառելով պայմանագրով արձանագրված գինը, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառության կամ եկամտի որոշման նպատակով որպես մետաղի բազային գին ընդունվում է պայմանագրով սահմանված գինը: Այն դեպքերում, երբ ապրանքում առկա մետաղի գինը, ըստ պայմանագրի, որոշվում է պայմանագրով սահմանվող ժամանակաշրջանի համար որոշված գինը պայմանագրով նախատեսված կարգով վերահաշվարկելու միջոցով, ԱԱՀ-ով հարկվող շրջանառության կամ եկամտի որոշման նպատակով որպես պայմանագրով սահմանվող ժամանակաշրջանի գին ընդունվում է սույն կարգի 5-րդ և 8-րդ կետերին համապատասխան որոշված գինը:
7. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշվում է ապրանքում առկա յուրաքանչյուր մետաղի համար առանձին, եթե ապրանքում առանձին մետաղի առկայության համար պայմանագրով նախատեսված է առանձին վճարում: Ապրանքի մատակարարման պահին որոշված` որևէ մետաղի որակական հատկանիշից վերջնահաշվարկով համապատասխան ցուցանիշի սույն կարգի 12-րդ կետին համապատասխան որոշվող շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը վերահաշվարկվում է միայն տվյալ մետաղի մասով:
8. Ապրանքի մատակարարման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշելու նպատակով`
1) մատակարարվող ապրանքում տվյալ մետաղի ֆիզիկական ծավալը (կշիռը) ճշգրտվում է դրա զտման հետ կապված` պայմանագրով նախատեսված նվազեցման (տեխնոլոգիական կորստի) չափով.
2) որոշվում են մատակարարված ապրանքում մետաղների կշռի միավորի հաշվարկային գները: Այդ հաշվարկային գները հաշվարկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված բազային գներից պայմանագրով նախատեսված նվազեցումներ (այդ թվում` տոկոսով կամ բացարձակ մեծություններով արտահայտված զեղչեր, մշակման և (կամ) վերամշակման համար վճարներ) կատարելով: Մատակարարված ապրանքի հիմնական (առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող) բաղադրիչի գինը պայմանագրով սահմանված չափով նվազեցվում է նաև մատակարարված ապրանքում առկա` դրա վերամշակման ընթացքում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (այսուհետ` տուգանային տարրեր) համար` ելնելով դրանց մատակարարման պահին հայտնի քանակություններից: Հանքաքարի կամ մետաղի խտանյութի խոնավության առավելագույն չափի գերազանցման համար մատակարարված ապրանքի գների պայմանագրով նախատեսված ճշգրումներ չեն կատարվում:
9. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշելու նպատակով ապրանքի մատակարարման պահին որոշված քանակին և որակական հատկանիշներին վերաբերվող տվյալները վերջնական են, բացառությամբ սույն կարգի 10-րդ և 11-րդ կետում նշված չափերի գերազանցման դեպքերի, և վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան ենթակա չեն փոփոխման: ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը ենթակա չէ փոփոխման նաև ապրանքի մատակարարման պահին արձանագրված չափից ավելի խոնավություն կամ տուգանային տարրեր արձանագրված լինելու պատճառով վերջնահաշվարկի արդյունքով մատակարարին վճարման ենթակա գումարը նվազելու դեպքերում:
10. Վերջնահաշվարկի արդյունքներով որոշված քանակից մատակարարման պահին որոշված քանակի շեղման (վերջնահաշվարկի արդյունք` հանած մատակարարման պահին որոշված քանակ) առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված քանակի (կշռի) 2 տոկոսը:
11. Մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված որակական հատկանիշից, ինչպես նաև տուգանային տարրի չափից ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծության շեղման (վերջնահաշվարկի արդյունք` հանած մատակարարման պահին որոշված մեծություն) առավելագույն չափերն են.
|
|
Ապրանքատեսակի
անվանումը |
Ապրանքի 1 տոննայում մատակարարման
պահին որոշված որակական հատկանիշից
վերջնահաշվարկով համապատասխան
հատկանիշի շեղման առավելագույն չափը,
արտահայտված` |
| |
տոկոսային կետով |
կշռով |
|
երկաթ |
4 |
X |
|
պղինձ |
4 |
X |
|
ցինկ |
4 |
X |
|
կապար |
4 |
X |
|
քրոմ |
4 |
X |
|
վոլֆրամ |
4 |
X |
|
մոլիբդեն |
4 |
X |
|
տանտալ, նիոբիում,
վանադիում կամ ցիրկոնիում |
4 |
X |
|
մետաղի օքսիդ |
4 |
X |
|
ոսկի |
X |
4 գրամ |
|
արծաթ |
X |
30 գրամ |
|
մատակարարման պայմանա
գրով նախատեսված տուգա
նային տարրեր |
ապրանքի մեջ տուգանային տարրերի
առկայության պայմանագրով նախատեսված
առավելագույն չափեր | |
: |
12. Սույն կարգի կիրառման առումով համարվում է, որ տեղի է ունեցել վերջնահաշվարկի արդյունքներով որոշված քանակից և (կամ) որակական հատկանիշներից ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշի առավելագույն չափը գերազանցող չափով շեղում, եթե բացարձակ թվով այն գերազանցում է սույն կարգի 11-րդ կետում նշված առավելագույն չափը:
13. Սույն կարգի 12-րդ կետին համապատասխան շեղում արձանագրվելու դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշվում է՝ հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետին համապատասխան որոշված գինը, ապրանքի վերջնահաշվարկի արդյունքում որոշված քանակն ու որակական հատկանիշները:
14. Սույն կարգին համապատասխան ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշելիս, բացառությամբ` սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքի` հիմք են հանդիսանում.
1) ապրանքի մատակարարման պահին դուրս գրված և գնորդին տրամադրված հաշվարկային փաստաթղթում (Արցախի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարման գործարք իրականացնելու դեպքում` հարկային հաշվում) արտացոլված քանակական և որակական հատկանիշները` հաշվի առած որակական հատկանիշների սույն կարգի 8-րդ կետին համապատասխան կատարվող նվազեցումները.
2) սույն կարգի 8-րդ կետին համապատասխան որոշված` ապրանքի միավորում առկա մետաղների հաշվարկային գները:
15. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ԱԱՀ-ով հարկվող շրջանառության կամ եկամտի որոշման համար հիմք են ընդունվում վերջնահաշվարկի փաստաթղթում (գնորդի և մատակարարի կողմից հաստատված ակտ կամ այլ փաստաթուղթ) արտացոլված քանակն ու որակական հատկանիշները` հաշվի առած սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված նվազեցումները և սույն կարգի 8-րդ կետին համապատասխան որոշված գինը:
16. Սույն կարգին համապատասխան կատարվող հաշվարկները և վերահաշվարկները կատարվում են միայն ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը կամ եկամուտը որոշելու համար: Բացի ԱԱՀ-ով հարկվող շրջանառության կամ եկամտի որոշման համար սույն կարգին համապատասխան հիմք ընդունող ցուցանիշներից, պայմանագրով նախատեսված կարգով մատակարարների կողմից դուրս գրված այլ հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալները հիմք չեն համարվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության կամ եկամտի հաշվարկման կամ վերահաշվարկման համար:
17. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան որոշվող ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարի (առանց ԱԱՀ-ի) ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում` որպես ԱԱՀ-ով հարկվող շրջանառության ավելացում կամ պակասեցում:
18. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան որոշվող ապրանքի մատակարարման դիմաց եկամտի ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց եկամտի վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող շահութահարկի հաշվարկում` որպես եկամտի ավելացում կամ պակասեցում:
19. Խտանյութում տվյալ մետաղի կամ մետաղի օքսիդի պարունակությունը որոշելու նպատակով հարկային մարմնի պահանջով հարկ վճարողը պարտավոր է ընտրանքային կարգով վերցված նմուշի քիմիական տարրալուծումներ կատարել հարկային մարմնի կողմից նախանշված անկախ մասնագիտացված կազմակերպությունում:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |