Համարը 
N 248-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.04.16/06(346)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.04.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 400 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2018թ.

N 248-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 400 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 400 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանում և որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետում «30-րդ» բառը փոխարինել «30.1-ին» բառով.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետի «դ» և «ե» ենթակետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,

բ. 2-րդ կետի «դ» ենթակետից հանել «, ինչպես նաև 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ տվյալները (N 6 ձև)» բառերը,

գ. 2-րդ կետի «ե» ենթակետում «3.0 մլն դրամ» բառերը փոխարինել «10.0 մլն դրամ» բառերով,

դ. 2-րդ կետի «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետ.

«ը) հաշվետու տարվա ընթացքում աշխատողի՝ աշխատանքի ընդունումն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած և (կամ) գրանցման հայտ չներկայացրած հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) վերաբերյալ տվյալները (N 9.1 ձև):» ,

զ. 4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,

է. 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը` «հարկային մարմինը» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում`

ա. NN 5 և 7 ձևերում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով,

բ. NN 6 և 8 ձևերն ուժը կորցրած ճանաչել,

գ. N 7 ձևում «3.0 ՄԼՆ ԴՐԱՄ» բառերը փոխարինել «10.0 ՄԼՆ ԴՐԱՄ» բառերով,

դ. N 9 ձևից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 9.1 ձև.

 

 

 

«Ձև N 9.1

 

Ց Ա Ն Կ

20___ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂԻ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ

 ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ

ԿԱՐԳՈՎ ՉԳՐԱՆՑԱԾ ԵՎ (ԿԱՄ) ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՐԿ

ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ)

 

Հ/Հ

ՀՎՀՀ-ն

Հարկ վճարողի

անվանումը

Հարկ վճարողի գտնվելու կամ

գործունեություն իրականացնելու

վայրը

1

2

3

4

       
       
       

 

 

 

 

 

 

»,

 

ե. N 10 ձևում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

 
 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ