ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի
փետրվարի 17-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի «4-րդ հոդվածի» բառերը հանել:
Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին պարբերության «մարմինների» բառից հետո լրացնել «ընտրությունների» բառը, իսկ «բնակվող» բառից հետո՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքում «կետ» և «ենթակետ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով և թվերով, փոխարինել «մաս» և «կետ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով և թվերով:
Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության նախորդ օրը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանը վարող լիազոր մարմինը հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:».
2) 7-րդ մասի «մեկական ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «ներկայացուցիչները» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժինը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «ընդգրկվում է» բառերը փոխարինել «ընդգրկվում են» բառերով, իսկ «յուրաքանչյուր ոք» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այդ համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող, իսկ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում՝ նաև այլ համայնքում հաշվառված քաղաքացիները» բառերը.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ և երրորդ պարբերություններով.
«Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև յոթ օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կարող են ներկայացնել դիմում՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին՝ նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, քաղաքացուն տրամադրում է տեղեկանք՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «3» թիվը փոխարինել «4» թվով, իսկ «ստորագրության» բառից հետո լրացնել «, հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամի ստորագրության» բառերը.
2) 5-րդ մասի «1000» թիվը փոխարինել «750» թվով:
Հոդված 8. Օրենսգրքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Լիազոր մարմինը երկու անգամ՝ քվեարկության օրվանից տասը օր և երեք օր առաջ, համապետական ընտրությունների դեպքում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների դեպքում՝ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ ընտրատարածքների և ընտրական տեղամասերի:»:
Հոդված 9. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում «համապատասխան վճարով» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած վճարով» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:»:
Հոդված 11. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի «որոշման պաշտոնական հրապարակման պահից յոթ օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի`
1) երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին (կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին) գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ՝ դրանք կանխելու կամ կիրառում նախազգուշացում՝ խախտում թույլ տված թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) նկատմամբ՝ տալով եռօրյա ժամկետ՝ խախտումը վերացնելու համար: Նշված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում հանձնաժողովը դիմում է դատարան՝ տվյալ թեկնածուի կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:».
2) վերջին նախադասության «հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում՝ անհապաղ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրապետության Նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը յուրաքանչյուր համապետական ընտրության համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հաջորդ օրը:».
3) 6-րդ մասի «3-4-րդ» բառերը փոխարինել «4-5-րդ» բառերով.
4) 11-րդ մասի «7» թիվը փոխարինել «2» թվով.
5) 12-րդ մասի «6» թիվը փոխարինել«3» թվով:
Հոդված 14. Օրենսգրքի 23-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «արգելվում է ընտրությունները լուսաբանել հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ» բառերը փոխարինել «արգելվում են ընտրությունների լուսաբանումը և ռադիո- ու հեռուստահաղորդումների վարումը» բառերով.
2) 3-րդ մասում «հրապարակումն» բառը փոխարինել «հարցումն» բառով, իսկ «զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիները և» բառերը հանել:
Հոդված 15. Օրենսգրքի 26-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի «հիմնադրամներ կատարված մուծումների» բառերը փոխարինել «հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի» բառերով.
2) 11-րդ մասը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո՝ 10-րդ օրը, ինչպես նաև» բառերը:
Հոդված 16. Օրենսգրքի 30-րդ հոդվածում 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց վկայականները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում կնքվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնելու հավատարմագիր ստացած համապատասխան կազմակերպությունների կնիքով:»:
Հոդված 17. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի «միջոցներ» բառը փոխարինել «միջոցառումներ» բառով:
Հոդված 18. Օրենսգրքի 34-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասի երրորդ պարբերությունում «բոլոր» բառը փոխարինել «համապետական» բառով.
2) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 15 տոկոսը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, յուրաքանչյուր տարվա համար հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրապարակման համար:»:
Հոդված 19. Օրենսգրքի 38-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ոչ շուտ,» բառերից հետո լրացնել «քան 26 և ոչ ուշ, քան 23 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ շուտ,» բառերը.
2) 3-րդ մասի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 20. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են նրանց նշանակելու լիազորություն ունեցող անձանց կամ մարմինների ներկայացմամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղը լրացվում է հետևյալ կարգով.
1) համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 20 օրվա ընթացքում՝ մինչև ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, եթե թափուր մնացած տեղերի թիվը ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից (թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում չի լրացվում), ապա այդ տեղերը լրացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասը օր հետո այդ տեղը համարվում է թափուր և քսանօրյա ժամկետում լրացվում է համապատասխան մարմնի ներկայացմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
2) համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող 15 օրվա ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, եթե թափուր մնացած տեղերի թիվն ավելի է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից: Այս դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները: Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թափուր տեղերի թիվը մեկ երրորդ կամ դրանից պակաս լինելու դեպքում հանձնաժողովի կազմը չի լրացվում: Ընտրությունների արդյունքները հաստատող որոշման օրինական ուժի մեջ մտնելուց տասն օր հետո այդ տեղը համարվում է թափուր և քսանօրյա ժամկետում այն լրացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով.
3) ընտրությունների դեպքում քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղերը լրացվում են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից՝ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր մնացած տեղերը լրացվում են, եթե դրանց թիվն ավելի է սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդից և լրացվում է այն հաշվով, որ հանձնաժողովը կարողանա իրականացնել սույն օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթները և ընդունել իր իրավասությանը վերապահված բոլոր որոշումները.
4) կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներում թափուր մնացած տեղերը լրացվում են տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 21. Օրենսգրքի 40-րդ հոդվածում 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Համապետական ընտրությունների ժամանակահատվածում հերթական նիստերի իրավազորության վերաբերյալ սույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությամբ և 7-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթները չեն տարածվում հանձնաժողովների նախագահ, նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա:»:
Հոդված 22. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «տարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի» և «և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների» բառերը հանել.
2) 3-րդ մասի «վերաքննիչ» բառը փոխարինել «ընդհանուր իրավասության առաջին ատյանի» բառերով.
3) 4-րդ մասի վերջին նախադասությունը «նյութերը» բառից հետո լրացնել «կենտրոնական ընտրական կամ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից» բառերով.
4) 5-րդ մասի «որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև հինգ օր հետո՝ մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով սահմանված դեպքերի» բառերով.
5) 8-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 23. Օրենսգրքի 411-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ մասով.
«51. Դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել որոշման նախագիծ, որը քննարկվում է հանձնաժողովի նիստում:»:
Հոդված 24. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի «հանձնաժողովի» բառը փոխարինել «հանձնաժողովների» բառով:
Հոդված 25. Օրենսգրքի 47-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Ստացիոնար» բառը փոխարինել «Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար» բառերով.
2) 3-րդ մասի «3» թիվը փոխարինել «4 » թվով:
Հոդված 26. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով.
«Քվեարկության խցիկները տեղամասային կենտրոնում տեղադրվում են սեղանների վրա այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս գտնվի հանձնաժողովին դեմքով և թիկունքով դեպի պատը, իսկ դրա անհնարինության դեպքում խցիկներն ամրացվում են պատին:»:
Հոդված 27. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասում «1000» թիվը փոխարինել «750» թվով:
Հոդված 28. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի՝ ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացնում է ընտրողների ցուցակում, և ընտրողն ստորագրում է այդ տվյալների դիմաց: Հանձնաժողովի տվյալ պատասխանատու անդամը ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց՝ իր ստորագրության համար նախատեսված համապատասխան սյունակում:»:
Հոդված 29. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ: Նույն անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:»:
Հոդված 30. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1) (հավասար է թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին), (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).»:
Հոդված 31. Օրենսգրքի 63-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ելակետային են համարվում տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից հաշվարկի արդյունքում ստացված տվյալները:».
2) 2-րդ մասի առաջին նախադասությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Համակարգչային ծրագիրը պետք է ներառի տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ:»:
Հոդված 32. Օրենսգրքի 631-րդ հոդվածում 3-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1) (հավասար է թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին), (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).»:
Հոդված 33. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1) (հավասար է թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին), (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում հավասար է թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի գումարին).»:
Հոդված 34. Օրենսգրքի 67-րդ հոդվածի «, կուսակցությունների դաշինքները» բառերը հանել, իսկ հոդվածը «քաղաքացիները՝» բառից հետո լրացնել «ինքնաառաջադրմամբ՝» բառով:
Հոդված 35. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը և «կամ կուսակցությունների դաշինք» բառերը հանել.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Միևնույն անձի թեկնածությունը կարող է պաշտպանվել տարբեր կուսակցությունների կողմից:».
3) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ մասի «, դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը» բառերը հանել.
5) 8-րդ մասի «(կուսակցությունների դաշինքի դեպքում՝ դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների կանոնադրությունները)» բառերը հանել.
6) 9-րդ մասի «(դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինները՝ դաշինքի անունից)» բառերը հանել:
Հոդված 36. Օրենսգրքի 69-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 69. |
Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով |
1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին դիմումը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
2. Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի առաջադրվող քաղաքացու՝
1) ազգանունը, անունը, հայրանունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) բնակության վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը.
6) անձնագրի համարը.
7) ստորագրությունը և ներկայացման ամսաթիվը:
3. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է սույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը և երկու լիազոր ներկայացուցչի մասին՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 9-րդ մասում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը՝ նոտարական կարգով վավերացված:
4. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
5. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 37. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «վերադարձվում է» բառերից հետո լրացնել «թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում՝ նախընտրական հիմնադրամ,» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից մինչև որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իսկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է քաղաքացու նախընտրական հիմնադրամ:»:
Հոդված 38. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր քաղաքացի՝ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու կարող է գրանցվել մեկ կուսակցության առաջադրմամբ կամ ինքնաառաջադրմամբ:».
2) 2-րդ մասի 4-րդ կետը «մասին» բառից հետո լրացնել «՝ կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո եռօրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջները:»:
Հոդված 39. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի «որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «որոշումը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 40. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասը «մինչև 10 օր առաջ» բառերից հետո լրացնել «մինչև ժամը 18.00-ն» բառերով:
Հոդված 41. Օրենսգրքի 78-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի «վերադարձվում» բառից հետո լրացնել «թեկնածուին, ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում՝ նախընտրական հիմնադրամ» բառերը, իսկ «մեկամսյա» և «Մեկամսյա» բառերը համապատասխանաբար փոխարինել «եռամսյա» և «Եռամսյա» բառերով.
2) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 42. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասի «ընտրատարածքային» բառը փոխարինել «տարածքային» բառով, իսկ «Ազգային ժողովի» բառերը հանել:
Հոդված 43. Օրենսգրքի 80-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից՝ ոչ ավելի, քան 80-ական րոպե:».
2) 5-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 44. Օրենսգրքի 81-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուի (թեկնածուների) ազգանունը՝ այբբենական հերթականությամբ, անունը, հայրանունը և առաջադրող կուսակցության անվանումը, իսկ ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու դեպքում՝ «ինքնաառաջադրում» բառը:».
2) 2-րդ մասի «ընտրատարածքային» բառը փոխարինել «տարածքային» բառով:
Հոդված 45. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի «փուլ» բառը փոխարինել «փուլի քվեարկություն» բառերով:
Հոդված 46. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «(կուսակցությունների դաշինքի) կամ նախաձեռնող խմբի» բառերը փոխարինել «կամ ինքնաառաջադրվող քաղաքացու» բառերով:
Հոդված 47. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի «(կուսակցությունների դաշինքի) կամ նախաձեռնող խմբի» բառերը փոխարինել «կամ ինքնաառաջադրվող քաղաքացու» բառերով:
Հոդված 48. Օրենսգրքի 97-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը «հանձնաժողովում» բառից հետո լրացնել «ընտրությունները նշանակելուց հետո» բառերը.
2) 8-րդ մասը «և քաղաքացիները՝» բառերից հետո լրացնել «ինքնաառաջադրմամբ՝» բառով:
Հոդված 49. Օրենսգրքի 99-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կուսակցության համար` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, իսկ կուսակցությունների դաշինքի համար` յուրաքանչյուր կուսակցության համար՝ 350-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիր.».
2) 1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո եռօրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից՝ մինչև կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է, իսկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում՝ փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:»:
Հոդված 50. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 8-րդ մասի «, այն ընդունվելու օրվանից եռօրյա ժամկետում կարող է բողոքարկվել դատարան» բառերը փոխարինել «կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 51. Օրենսգրքի 103-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 103. |
Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումն ինքնաառաջադրման կարգով |
1. Քաղաքացին ինքնաառաջադրման կարգով Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվելու մասին դիմումը ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողով սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում: Ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է պարունակի սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:
2. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումին կից ներկայացնում է երկու լիազոր ներկայացուցչի մասին՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 9-րդ մասում նշված տվյալներով նրանց տրված լիազորագրերը՝ նոտարական կարգով վավերացված:
3.Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվող քաղաքացին նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ իր լիազոր ներկայացուցչի միջոցով:
4. Ինքնաառաջադրման մասին դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:
Հոդված 52. Օրենսգրքի 104-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ընդունած» բառից հետո լրացնել «կամ կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած» բառերը, իսկ «նախաձեռնող խմբի որոշումը» բառերը փոխարինել «ինքնաառաջադրման մասին դիմումը» բառերով.
2) 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքների մշտապես գործող մարմնի ընդունած որոշումների հետ տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում առաջադրված պատգամավորության թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ տվյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից՝ մինչև որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն, իսկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:»:
Հոդված 53. Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 օր առաջ թեկնածուի գրանցման համար տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում՝
1) նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիրը.
2) տեղեկանք վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ.
3) տեղեկանք վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագրերը, որի ընթացակարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Թեկնածուն նշված փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո եռօրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջները:».
2) 3-րդ մասի «վերադարձվում է» բառերից հետո լրացնել «թեկնածուին, իսկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում՝ նախընտրական հիմնադրամ» բառերը.
3) 9-րդ մասի «ընդունման օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 54. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում «10 օր առաջ» բառերից հետո լրացնել «՝ մինչև ժամը 18.00-ն» բառերը:
Հոդված 55. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի «կուսակցությունների» բառից հետո լրացնել «կամ կուսակցությունների դաշինքների» բառերը, իսկ «քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրվելու դեպքում՝ «քաղաքացիական նախաձեռնություն» բառերը» փոխարինել «ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու դեպքում՝ «ինքնաառաջադրում» բառը» բառերով:
Հոդված 56. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասում «10 տոկոս» և «15 տոկոս» բառերը փոխարինել համապատասխանաբար` «6 տոկոս» և «8 տոկոս» բառերով:
Հոդված 57. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը «հաշվառում» բառից հետո լրացնել «և առնվազն միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն» բառերը:
Հոդված 58. Օրենսգրքի 120-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ:».
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին» և «Համայնքում հաշվառված լինելու մասին» տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը՝ դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված պահանջները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ մաս.
«71. Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի կողմից՝ մինչև որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն:»:
Հոդված 59. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասի «որոշումն ընդունելու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 60. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը «10 օր առաջ» բառերից հետո լրացնել «՝ մինչև ժամը 18.00-ն» բառերով:
Հոդված 61. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 6-րդ մասի «այն ընդունելուց հետո երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 62. Օրենսգրքի 131-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «անդամի» բառը փոխարինել «անդամների» բառով.
2) 5-րդ մասի «այն ընդունվելուց հետո երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով:
Հոդված 63. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
27 փետրվարի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-8-Ն |
|