| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» հոկտեմբերի 2013 թվականին
Պետական գրանցման համարը 10213132 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«29» հոկտեմբերի 2013թ. |
N 133-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 102 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» թիվ 102 հրամանով հաստատված հավելված 3-ի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Օտարերկրյա քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամուսնությունը գրանցելիս ներկայացնում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: