Համարը 
ՀՕ-8-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.07.02/10(350)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.05.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.06.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

մայիսի 31-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«31. գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար՝

գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար դիմումը ներկայացնելու օրվանից

4-րդ աշխատանքային օրը

3-րդ աշխատանքային օրը

2-րդ աշխատանքային օրը

նույն օրը

1) անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար, բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի՝

բազային տուրքի երեսնապատիկի

չափով

բազային տուրքի քառասնապատիկի չափով

բազային տուրքի վաթսունապատիկի չափով

բազային տուրքի հարյուրապատիկի չափով

2) գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար՝

բազային տուրքի հնգապատիկի չափով

բազային տուրքի յոթնապատիկի չափով

բազային տուրքի տասնապատիկի չափով

բազային տուրքի քսանապատիկի չափով

3) Արցախի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակարանների, անհատական բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝

բազային տուրքի կրկնապատիկի չափով

բազային տուրքի եռապատիկի չափով

բազային տուրքի հնգապատիկի չափով

բազային տուրքի տասնապատիկի չափով

4) անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի սահմանափակման, այդ թվում՝ նաև սերվիտուտի պետական գրանցման համար՝

   

բազային տուրքի չափով

 

5) շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման համար՝

   

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

6) անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու և նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար՝

   

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

7) անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ սույն կետի 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված դեպքերի՝

 

բազային տուրքի տասնապատիկի չափով

բազային տուրքի քսանապատիկի չափով

բազային տուրքի քառասնապատիկի չափով

8) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար՝

 

բազային տուրքի չափով

բազային տուրքի կրկնապատիկի չափով

բազային տուրքի հնգապատիկի չափով

9) Արցախի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում գտնվող բնակարանների, անհատական բնակելի տների միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար`

 

բազային տուրքի չափով

բազային տուրքի

կրկնապատիկի

չափով

բազային տուրքի հնգապատիկի չափով

10) անշարժ գույքի մեկ միավորի վերաբերյալ այլ տեղեկատվության, ինչպես նաև միևնույն սուբյեկտին պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար՝

 

բազային տուրքի չափով

բազային տուրքի

կրկնապատիկի

չափով

բազային տուրքի հնգապատիկի չափով

11) շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար՝

 

բազային տուրքի չափով

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

12) իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար՝

 

բազային տուրքի հնգապատիկի չափով

բազային տուրքի տասնապատիկի չափով

բազային տուրքի քսանապատիկի չափով

13) կադաստրային գործի փաստաթղթերի լուսապատճեններ տրամադրելու համար՝ յուրաքանչյուր էջը՝

 

բազային տուրքի տասը տոկոսի չափով

բազային տուրքի քսան տոկոսի չափով

 

14) աշխարհագրական օբյեկտի անվանման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար`

 

բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

բազային տուրքի չափով

 

15) կադաստրային հատակագծերի և քարտեզների տրամադրում վեկտորային ֆորմատով՝

       

ա. քաղաքային բնակավայրերի կառուցապատված մեկ հեկտար տարածքի համար`

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

բազային տուրքի քառապատիկի չափով

 

բ. գյուղական բնակավայրերի մեկ հեկտար տարածքի համար`

 

բազային տուրքի չափով

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

գ. բնակավայրից դուրս տարածքներում մեկ հեկտար տարածքի համար`

 

բազային տուրքի քսան տոկոսի չափով

բազային տուրքի քառասուն տոկոսի չափով

 

16) տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում՝ վեկտորային ֆորմատով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար`

 

բազային տուրքի տասնհինգապատիկի չափով

բազային տուրքի երեսնապատիկի չափով

 

17) վեկտորային ֆորմատով տեղագրական հատակագծերից և քարտեզներից առանձին հատվածներով տեղեկատվության տրամադրում՝

       

ա. 1:10 000 մասշտաբի դեպքում`

1 քառակուսի կիլոմետրի համար`

 

բազային տուրքի չափով

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

բ. 1:25 000 մասշտաբի դեպքում`

1 քառակուսի կիլոմետրի համար`

 

բազային տուրքի քսանհինգ տոկոսի չափով

բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

 

գ. 1:50 000 մասշտաբի դեպքում`

1 քառակուսի կիլոմետրի համար`

 

բազային տուրքի վեց տոկոսի չափով

բազային տուրքի տասներկու տոկոսի չափով

 

18) թղթային կրիչով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար՝

       

ա. գունավոր տարբերակով`

 

բազային տուրքի վեցապատիկի չափով

բազային տուրքի տասներկուապատիկի չափով

 

բ. սև-սպիտակ տարբերակով`

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

բազային տուրքի քառապատիկի չափով

 

19) գեոդեզիական ցանցի կետերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի (աբսցիս, օրդինատ, բարձրություն) տրամադրման համար`

 

բազային տուրքի չափով

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

20) անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) տրամադրման համար`

 

բազային տուրքի տասը տոկոսի չափով

բազային տուրքի քսան տոկոսի չափով

 

21) թղթային տարբերակով ցանկացած մասշտաբի (15x15 սանտիմետր կամ 23x23 սանտիմետր) օդալուսանկարի տրամադրման համար

 

բազային տուրքի հարյուր հիսուն տոկոսի չափով

բազային տուրքի եռապատիկի չափով

 

22) 1 քառակուսի կիլոմետր տարածքի տիեզերական նկարի վեկտորային ֆորմատով տրամադրման համար`

 

բազային տուրքի տասնապատիկի չափով

բազային տուրքի քսանապատիկի չափով

 

23) սույն կետի 15-րդ և 17-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվության թղթային տարբերակով տրամադրման համար սույն կետի 15-րդ և 17-րդ ենթակետերով սահմանված պետական տուրքի գումարներին ավելանում են հետևյալ գումարները`

       

ա. A0 ֆորմատ`

 

բազային տուրքի հնգապատիկի չափով

բազային տուրքի տասնապատիկի չափով

 

բ. A1 ֆորմատ`

 

բազային տուրքի եռապատիկի չափով

բազային տուրքի վեցապատիկի չափով

 

գ. A2 ֆորմատ`

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

բազային տուրքի քառապատիկի չափով

 

դ. A3 ֆորմատ`

 

բազային տուրքի չափով

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

ե. A4 ֆորմատ`

 

բազային տուրքի հիսուն տոկոսի չափով

բազային տուրքի չափով:»:

 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. հունիսի 22

Ստեփանակերտ

ՀՕ-8-Ն