Համարը 
ՀՕ-37-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.10.17/17(357)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.09.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

սեպտեմբերի 26-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում, 11-րդ հոդվածի 3-րդ մասում, 13-րդ հոդվածի վերնագրում և 1-ին ու 2-րդ մասերում, 17-րդ հոդվածի 9-11-րդ մասերում, 20-րդ հոդվածի 22-րդ մասում, 22-րդ հոդվածի 3-րդ մասում, 23-րդ հոդվածի 1-ին մասում, 26-րդ հոդվածի 18-րդ մասում, 45-րդ հոդվածի 7-րդ մասում, 59-րդ հոդվածի 6-րդ մասում և 68-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության» բառերով:

 

Հոդված 2. 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա:»:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Փաստաթղթերի պատճենները գործակալություն` նախնական ուսումնասիրության համար կարող են ներկայացվել ինչպես էլեկտրոնային ձևով, այնպես էլ թղթային կրիչի վրա:»:

 

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասում «վերակազմակերպմամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ վերակազմավորման դեպքերի)» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 8. Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասում, 63-րդ հոդվածի 1-ին մասում և 65-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «արդարադատության» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «միջոցով» բառից հետո լրացնել «կամ այլ եղանակով» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 68-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. հոկտեմբերի 6

Ստեփանակերտ

ՀՕ-37-Ն