Համարը 
ՀՕ-39-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.10.17/17(357)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.09.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

սեպտեմբերի 26-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-62 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «կազմակերպվում են» բառից հետո լրացնել «միջպետական կամ ներհանրապետական հաղորդակցություններում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական հաղորդակցությունում ուղևորափոխադրումները կազմակերպվում են ուղևորի անձնական կամ խմբային պատվերի հիման վրա՝ հաստատուն փոխադրավարձով:»:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «դ» կետերի դրույթները չեն տարածվում մարդատար-տաքսի ավտոմոբիլով միջպետական հաղորդակցությունում փոխադրումներ իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցների վրա:»:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ պարբերությունում «տաքսամետրի ցուցմունքով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ միջպետական հաղորդակցությունում կազմակերպվող փոխադրումների)» բառերը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. հոկտեմբերի 6

Ստեփանակերտ

ՀՕ-39-Ն