Համարը 
ՀՕ-44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.10.17/17(357)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.09.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.10.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

սեպտեմբերի 26-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերում, 2-րդ մասում, 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 4-րդ հոդվածում, 5-րդ հոդվածի 4-րդ մասում, 6-րդ հոդվածի 3-րդ մասում, 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 5-րդ մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով կամ դադարել՝ Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերով, իսկ 7-րդ կետից հանել «վարչապետը,» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասում, 6-րդ հոդվածի 4-րդ մասում «մանկավարժական» բառը փոխարինել «կրթական» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «վարչապետի,» բառը:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. հոկտեմբերի 6

Ստեփանակերտ

ՀՕ-44-Ն