Համարը 
ՀՕ-6-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.02.05/02(136)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.01.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ա) նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում

բազային տուրքի 10-ապատիկի չափով

բ) տարրական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝

 

- տարրական ընդհանուր` 1-ին աստիճան

բազային տուրքի 15-ապատիկի չափով

- տարրական մասնագիտացված` 1-ին աստիճան

բազային տուրքի 15-ապատիկի չափով

- տարրական հատուկ` 1-ին աստիճան

բազային տուրքի 15-ապատիկի չափով

գ) հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝

 

- հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան

բազային տուրքի 25-ապատիկի չափով

- հիմնական մասնագիտացված` 2-րդ աստիճան

բազային տուրքի 25-ապատիկի չափով

- հիմնական հատուկ` 2-րդ աստիճան

բազային տուրքի 25-ապատիկի չափով

դ) միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝

 

- միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան

բազային տուրքի 25-ապատիկի չափով

- միջնակարգ մասնագիտացված` 3-րդ աստիճան

բազային տուրքի 25-ապատիկի չափով

- միջնակարգ հատուկ` 3-րդ աստիճան

բազային տուրքի 25-ապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

27 հունվարի 2010թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-6-Ն