Համարը 
ՀՕ-54-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.11.20/19(359)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.10.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.11.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.11.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

հոկտեմբերի 31-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.

«19.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.»:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը «աղբահանությունը» բառից հետո լրացնել «և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «աղբահանության» բառից հետո լրացնել «և սանիտարական մաքրման կազմակերպման» բառերով.

2) 5-րդ մասը «կազմակերպությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. նոյեմբերի 12

Ստեփանակերտ

ՀՕ-54-Ն