Համարը 
ՀՕ-10-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.03.19/06(140)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.02.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.03.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

փետրվարի 17-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասը, «Հանրապետության» բառից հետո լրացնել «Սահմանադրությամբ և» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետում «օրենքներով» բառից առաջ լրացնել «Սահմանադրությամբ և» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետում «Հանրապետության» բառից հետո լրացնել «Սահմանադրության,» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «Սահմանադրությամբ» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի երկրորդ պարբերության « և ոչ ուշ, քան հինգ տարի» բառերը հանել.

2) 6-րդ մասում «1-ին կետի «բ», «գ»» բառերը փոխարինել «1-ին կետի «բ», «գ», «գ2»» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատում է մարմնի ղեկավարը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» կետում «սահմանադրական օրենքների» բառերը փոխարինել «Սահմանադրության» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «խստագույնս պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «Սահմանադրությունը և» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերության «1-ին կետի «բ», «գ»» բառերը փոխարինել «1-ին կետի «բ», «գ», «գ1», «գ2»» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի առաջին պարբերության «բ» կետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի առաջին պարբերության «դ» կետով նախատեսված որոշումը:»:

 

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «Հանրապետության» բառից հետո լրացնել «Սահմանադրության,» բառը:

 

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «Հանրապետության» բառից հետո լրացնել «Սահմանադրությանը և» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածում`

1)1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.».

2)1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ2» կետով.

«գ2) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.»:

 

Հոդված 14. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «մեկ անգամ` չորս տարի ժամկետով» բառերը:

 

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «զ» կամ «դ» և «զ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.»:

 

Հոդված 16. Օրենքի 55-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

12 մարտի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-10-Ն