Համարը 
ՀՕ-58-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.11.20/19(359)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.10.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.11.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.11.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

հոկտեմբերի 31-ին

 

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի մայիսի 14-ի ՀՕ-28 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում «երեխայի շահերից» բառերը փոխարինել «երեխայի կենսական շահերից» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերի:»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, նրանք պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք ունեն:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. նոյեմբերի 12

Ստեփանակերտ

ՀՕ-58-Ն