Համարը 
ՀՕ-62-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.11.20/19(359)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.10.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.11.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

հոկտեմբերի 31-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ` Օրենք) 111-ին հոդվածի 12-րդ կետում և 28-րդ հոդվածի 1-ին մասում «հարկային մարմնի» բառերից հետո լրացնել «նյութական խրախուսման և» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 28.

Նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդը».

 

2) 2-րդ մասի`

ա. 1-ին կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ. 4-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5) օրենքով սահմանված կարգով հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարների հաշվին:».

3) 3-րդ մասի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետեր.

«8) հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի).

9) սույն հոդվածի 31 -ին մասում նշված դեպքում Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցների վերականգնման համար:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-ին մաս.

«31. Ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկային մարմնի կամ հարկային ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդի կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Արցախի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից կամ Արցախի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են ֆոնդի միջոցների հաշվին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. նոյեմբերի 12

Ստեփանակերտ

ՀՕ-62-Ն