Համարը 
ՀՕ-102-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.23/15(379)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.07.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

հուլիսի 22-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28) կարող է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին և օտարերկրյա հասարակական կազմակերպություններին.»:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «նստաշրջանը» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում Հանրապետության նախագահի նոր ընտրություն նշանակվելու դեպքում նախորդ գումարման Ազգային ժողովը շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև ընտրական օրենսգրքով սահմանված կարգով Հանրապետության նախագահի նոր ընտրության արդյունքում Հանրապետության նախագահ ընտրվելը: Այս դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է Հանրապետության նախագահի նոր ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումից հետո՝ 2-րդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Այդ նույն օրն էլ ավարտվում են նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. օգոստոսի 12

Ստեփանակերտ

ՀՕ-102-Ն