Համարը 
ՀՕ-75-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.12.21/21(361)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
13.12.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

դեկտեմբերի 13-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-175 oրենքի (այսուհետ` Օրենք) տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ 20-րդ հոդվածի 5-րդ կետի, 22-րդ հոդվածի 2-րդ կետի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «կառուցվածքը» բառից առաջ լրացնել «կանոնադրությունը,» բառը.

2) 4-րդ մասի «ընդհանուր» բառը փոխարինել «անմիջական» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության նախագահը:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. դեկտեմբերի 20

Ստեփանակերտ

ՀՕ-75-Ն