Համարը 
ՀՕ-76-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.12.21/21(361)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
13.12.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

դեկտեմբերի 13-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀO-77 oրենքի (այսուհետ` Օրենք) տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ 2-րդ հոդվածի 3-րդ մասի ««Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի, 22-րդ հոդվածի, 41-րդ հոդվածի 5-րդ մասի, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ հոդվածի 2-րդ մասի, 62-րդ հոդվածի 2-րդ մասի, 64-րդ հոդվածի 1-ին մասի:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ մասերից հանել «՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը.

2) 3-րդ մասում «փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին պարբերությունից հանել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «փրկարար ծառայության» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերով.

2) «կառավարությանն առընթեր» բառերը հանել:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. դեկտեմբերի 20

Ստեփանակերտ

ՀՕ-76-Ն