Համարը 
ՀՕ-15-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.04.16/08(142)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.03.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

մարտի 25-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի`

1) 4-րդ կետում «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն, առողջապահություն, մայրություն և մանկություն.».

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով.

«է) գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, երիտասարդություն, սպորտ:»:

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական-իրավական հարցերի, սոցիալական ոլորտի հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովումներում ընդգրկվում են հինգ, իսկ մյուս հանձնաժողովներից յուրաքանչյուրում` չորսական պատգամավոր:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 ապրիլի 2010թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-15-Ն