Համարը 
ՀՕ-93-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.12.27/23(363)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.12.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

դեկտեմբերի 20-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-149 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ամանոր (նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ), նախածննդյան օրեր (հունվարի 3-ը, 4-ը, 5-ը), Սուրբ Ծնունդ և Հայտնություն (նշվում է հունվարի 6-ին), ոչ աշխատանքային օրեր:

 

Հոդված 2. Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 3. Հայրենյաց պաշտպանի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 4. Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:

 

Հոդված 5. Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:

 

Հոդված 6. Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է փետրվարի 28-ին:

 

Հոդված 7. Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին:

 

Հոդված 8. Մայրության և գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 9. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 10. Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 11. Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 12. Ընտանիքի օր՝ նշվում է մայիսի 15-ին:

 

Հոդված 13. Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 14. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

 

Հոդված 15. Բռնադատվածների օր՝ նշվում է հունիսի 14-ին:

 

Հոդված 16. Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր՝ նշվում է հունիսի 29-ին:

 

Հոդված 17. Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

 

Հոդված 18. Արցախի Հանրապետության օր՝ նշվում է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 19. Ուսուցչի օր՝ նշվում է հոկտեմբերի 5-ին:

 

Հոդված 20. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

 

Հոդված 21. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

 

Հոդված 22. Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 23. Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

 

Հոդված 24. Արցախի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր:

 

Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թվականի դեկտեմբերի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-93-Ն