ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի
մարտի 25-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-85 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում մշտական հիմունքներով աշխատող պատգամավորի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 250000 դրամ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի,» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
14 ապրիլի 2010թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-16-Ն |
|