ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2019 թվականի
մարտի 27-ին |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի հոկտեմբերի 29-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:».
2) 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 2. |
Ընդհանուր ընտրական իրավունքը». |
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.
|
«Հոդված 3.1 |
Ազատ ընտրական իրավունքը |
1. Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին՝ մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:»:
Հոդված 4. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «23 տարին» բառերը փոխարինել «25 տարին» բառերով.
2) 2-րդ մասում «21 տարին» բառերը փոխարինել «25 տարին» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 145-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.
«4.1. Ռազմական դրության ժամանակ ընտրություններ չանցկացվելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները:»:
Հոդված 6. Օրենսգրքի 146-րդ հոդվածում՝
1) վերնագրում «դրույթներ» բառը փոխարինել «դրույթ» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի օգոստոսի 1-ին:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2019թ. ապրիլի 12
Ստեփանակերտ
ՀՕ-11-Ն |
|