ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2019 թվականի
մայիսի 30-ին |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «Արցախի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետությունում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.
«Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի դրույթները տարածվում են 2018 թվականի մայիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2019թ. հունիսի 11
Ստեփանակերտ
ՀՕ-33-Ն |
|