Համարը 
ՀՕ-34-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.06.21/10(374)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

մայիսի 30-ին

 

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-198 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ պարբերությունից հանել «գոյացման կանխարգելմանը, դրանց» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգի սահմանումը.»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ.1-ժէ.6» կետեր.

«ժէ.1) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիաների տրամադրումը.

ժէ.2) թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը.

ժէ.3) թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը.

ժէ.4) թափոնների անձնագրի օրինակելի ձևի հաստատումը.

ժէ.5) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևի հաստատումը.

ժէ.6) Արցախի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկի հաստատումը.»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. հունիսի 11

Ստեփանակերտ

ՀՕ-34-Ն