ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2019 թվականի
փետրվարի 27-ին |
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության 2018 թվականի հունիսի 27-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «վերջին հինգ տարում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը առնվազն երեք տարին մեկ անգամ: Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:».
2) 2-րդ մասում «անցկացվող» բառից հետո լրացնել «բաց» բառը:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում՝
1) «դատախազների» բառից հետո լրացնել «և քննիչների» բառերը.
2) «դատախազի» բառից հետո լրացնել «կամ քննիչի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի՝
1) վերնագրում «դատախազներին» բառից հետո լրացնել «և քննիչներին» բառերը.
2) 1-ին մասում 10-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.
«11) մինչև հերթական ատեստավորման անցկացումն սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ընդգրկված է եղել դատախազների կամ քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2019թ. մարտի 20
Ստեփանակերտ
ՀՕ-6-Ն |
|