Համարը 
ՀՕ-62-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.06.21/10(374)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.06.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

հունիսի 14-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Առևտրական գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե հարկային տարվա ընթացքում թույլ է տվել ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պահանջների խախտման երկրորդ դեպք: Սույն մասում նշված դեպքում արտոնագրային վճար վճարողը դադարում է համարվել այդպիսին մինչև խախտման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Առևտրական գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողները պարտավոր են, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթավորել ապրանքներ ձեռք բերելու գործարքները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման գործարքները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. Արտոնագրային վճար վճարողները «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 284-րդ հոդվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հոդված 4. Օրենքի N 1 հավելվածի 1-ին տողում «առևտրական տարածքը չգերազանցող խանութի, կրպակի, տաղավարի» բառերը փոխարինել «տարածքը չգերազանցող խանութի, կրպակի, տաղավարի (այդ թվում` ապրանքների պահպանումն ապահովող այլ տարածքի)» բառերով:

 

Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-62-Ն