Համարը 
ՀՕ-63-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.06.21/10(374)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.06.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

հունիսի 14-ին

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի`

ա. երկրորդ պարբերությունում «, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության)», «հարկային մարմնի ղեկավարի տեղակալին կամ» բառերը հանել և լրացնել նոր նախադասություն.

«Սույն պարբերությամբ սահմանված ստուգումների, ինչպես նաև վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային մարմնի ղեկավարի տեղակալին:»,

բ. չորրորդ պարբերությունից հանել «, առանց համապատասխան լիցենզիայի» բառերը.

2) 3-րդ մասում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների» բառերով և հանել «առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունից հանել «, բացի սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են» բառերը.

2) երկրորդ պարբերության «թ» կետի երկրորդ պարբերությունը հանել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-63-Ն