Համարը 
ՀՕ-21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.05.11/10(144)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.04.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.05.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

ապրիլի 15-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՕ-132 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «(այսուհետ` նույնպես վիճակախաղ)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Տոտալիզատորի, այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում է:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) 3-32-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասի «1-32-րդ» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հանել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստացած տոտալիզատորի կազմակերպիչների դիմումի համաձայն` լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիայի վճարված տարեկան պետական տուրքը համամասնորեն հաշվարկվում և վերադարձվում է` հաշվի առնելով լիցենզիայի գործողության դադարեցման օրվանից մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրն ընկած ժամանակահատվածի ամիսների թիվը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

8 մայիսի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-21-Ն