Համարը 
ՀՕ-107-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.10.11/20(384)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.09.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.10.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

սեպտեմբերի 26-ին

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2005 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-223 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ, 22-րդ և 33-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 10-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետում, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերում, 13-րդ հոդվածի 8-րդ մասի 13-րդ կետում, 42-րդ հոդվածի 3-րդ մասում, 46-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 48-րդ հոդվածի 4-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատում» բառերը փոխարինել «Գերագույն դատարանում» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. հոկտեմբերի 2

Ստեփանակերտ

ՀՕ-107-Ն