ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
11 նոյեմբերի 2019թ. |
N 921-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 30-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված N 15 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակում 4.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
Վերահսկողական բնույթի հարցեր |
|
4.4. |
Չեն իրացվում անհայտ
ծագում ունեցող
սերմնանյութ և տնկանյութ |
|
|
|
ակնադիտական
և փաստաթղթային
զննում |
«Բուսասանիտարիայի
մասին» օրենքի 11-րդ
հոդվածի 2-րդ մաս |
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |