ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2019 թվականի
նոյեմբերի 28-ին |
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» 1999 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-58 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի «ժբ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասից «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը՝ բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2019թ. դեկտեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-119-Ն |
|