Համարը 
N 1019-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.12.13/24(388)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.12.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.12.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի
N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2019թ.

N 1019-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004

ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 97 որոշմամբ հաստատված՝

1) թիվ 1 հավելվածի 9-րդ կետում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետական իրավական փորձաքննության ապահովումը.»,

գ. 5-րդ ենթակետում «օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «նորմատիվ» բառով.

2) թիվ 1 հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում՝

ա. «ա» պարբերությունում «ակտերի» բառից հետո լրացնել «նախագծերի» բառը, հանել «և պետական գրանցում» բառերը,

բ. ուժը կորցրած ճանաչել «գ» պարբերությունը,

գ. «ե» պարբերությունում «օրենքով սահմանված կարգով օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «նորմատիվ» բառով,

դ. «զ» պարբերությունում «, դատական, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «և ենթաօրենսդրական նորմատիվ» բառերով.

3) թիվ 1 հավելվածի 13-րդ կետի 14-րդ ենթակետում «իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական ենթաօրենսդրական իրավական ակտեր, արձակում է հրամաններ» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր» բառերով.

4) թիվ 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետի՝

ա. 1-ին ենթակետից հանել «և օրենսդրության կատարելագործման» բառերը,

բ. 2-րդ ենթակետում «հրատարակման» բառից հետո լրացնել «և իրավական տեղեկատվական համակարգի» բառերը,

գ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) Օրենսդրության կատարելագործման բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ