ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասին, 22-րդ հոդվածի 4-րդ մասին, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ ենթակետերում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 15-րդ կետում, որոշմամբ հաստատված N 8 հավելվածի 5-րդ կետում, որոշմամբ հաստատված N 9 հավելվածի 2-րդ կետում, որոշմամբ հաստատված N 10 հավելվածի 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության ոստիկանությունը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.».
3) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության ոստիկանությունը, Արցախի Հանրապետության» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. Սույն որոշման դրույթները չեն տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:».
5) որոշմամբ հաստատված՝
ա. N 1 հավելվածի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալությունը (այսուհետ` գործակալություն), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալությունը (այսուհետ` գործակալություն), Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության ոստիկանությունը, Արցախի Հանրապետության» բառերով,
բ. N 1 հավելվածի 3-րդ, 30-32-րդ, 35-րդ, 35.3-րդ, 37-րդ կետերում, 39-րդ կետի 2-րդ ենթակետում, 42.1-ին կետի 3-րդ ենթակետում, 44-47-րդ, 50-50.1-ին, 50.3-50.4-րդ, 80-րդ, 85-րդ, 91-րդ կետերում, N 2 հավելվածի 2-րդ, 22.1-ին, 29-30-րդ, 33-րդ, 45-րդ կետերում, N 3 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 4-րդ կետի 5-րդ ենթակետում, N 8 հավելվածի 7-րդ, 10-րդ, 22-րդ, 25-րդ կետերում, N 9 հավելվածի 4-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ կետերում, N 10 հավելվածի 3-4.1-ին, 27-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով,
գ. N 1 հավելվածի 35.4-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, պետի տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալի ու շտաբի պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալների, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի, պետի տեղակալների, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալի ու շտաբի պետի, Արցախի Հանրապետության» բառերով,
դ. N 2 հավելվածի 27.1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը` Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի Հանրապետության ոստիկանության կամ Արցախի Հանրապետության» բառերով,
ե. N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Արցախի Հանրապետության» բառերով,
զ. N 3 հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետում, N 8 հավելվածի 1-ին կետում, N 10 հավելվածի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,
է. N 8 հավելվածի 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի Հանրապետության ոստիկանության կամ Արցախի Հանրապետության» բառերով,
ը. N 9 հավելվածի 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունից կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Արցախի Հանրապետության ոստիկանությունից կամ Արցախի Հանրապետության» բառերով,
թ. N 10 հավելվածի 9-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |