ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝
1) 14-րդ կետի 1-ին, 17-րդ կետի 3-րդ, 19-րդ կետի 26-րդ ենթակետերում «Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը» բառերից և դրանց հոլովաձևերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը» բառերը` համապատասխան հոլովաձևերով.
2) 18-րդ, 30-րդ և 39-րդ կետերում «Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը» բառերը.
3) 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին կետ.
«28.1. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը գործում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:»:
2. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.
«9.1. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ»։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
| |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2018թ. հուլիսի 2
Ստեփանակերտ
ՆՀ-74-Ն |
|