ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով`
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 22.1».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 25.1».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 30.1».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 39.1».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 44.1».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 47.1».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 47.2».
2) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը՝
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 40».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 46».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 49».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 51».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 53».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 58».
«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 59»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
| |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2018թ. հունիսի 27
Ստեփանակերտ
ՆԿ-3-Ն |
|