ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 72-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից (այսուհետ` աշխատակազմ)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «աշխատակազմ» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով,
բ. 4-րդ կետում և 5-րդ կետի 5-րդ ենթակետում «աշխատակազմից» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչությունից» բառերով.
2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը՝ (այսուհետ՝ աշխատակազմ)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով,
բ. 4-րդ կետում «աշխատակազմ» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչություն» բառերով,
գ. 5-րդ կետում «աշխատակազմի» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերով, իսկ «աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նախարար)» բառերով,
դ. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատակազմի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «աշխատակազմի ղեկավար-նախարարին» բառերը փոխարինել «նախարարին» բառով,
ե. 10-րդ, 11-րդ կետերում և 12-րդ կետի 4-րդ ենթակետում «աշխատակազմ» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
զ. 13-րդ կետի 1-ին ենթակետում և 16-րդ կետում «աշխատակազմի ղեկավար-նախարարի» բառերը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարար» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
է. 18-րդ կետում «աշխատակազմի» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերով,
ը. 20-րդ, 23-րդ, 52-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ և 69-րդ կետերում «աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարար» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
թ. 70-րդ կետում «Աշխատակազմն» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն» բառերով,
ժ. 72-րդ կետում «աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «նախարար» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.
3) որոշմամբ սահմանված N 3 հավելվածի՝
ա. 3-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) ղեկավար-նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի» բառերով, իսկ «աշխատակազմի» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով,
բ. 4-րդ և 5-րդ կետերում «աշխատակազմ» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
գ. վկայականի ձևում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» բառերով, «ԼՂՀ կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով, իսկ «ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |