Համարը 
ՀՕ-37-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.11.15/21(155)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.10.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

հոկտեմբերի 28-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-73 օրենքի (այսուհետ` օրենք) 50-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացու» բառից հետո լրացնել «, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի կամ խնամակալի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 55.

Կենսաթոշակ վճարելը

 

1. Կենսաթոշակը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում:

2. Կենսաթոշակը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

3. Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցներից:

4. Կենսաթոշակները վճարում են կենսաթոշակներ վճարելու մասին լիազոր մարմնի հետ պայմանագիր կնքած և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած այլ կազմակերպությունները:

5. Կենսաթոշակներ վճարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժարանում հիվանդանոցային բուժում ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակի, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 59.

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

 

1. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձը իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:

2. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

3. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետին հաջորդող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

 

Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով» բառերը.

2) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ չորրորդ և հինգերորդ մասերով.

«Թաղման նպաստի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:».

3) 4-րդ մասում «թաղման նպաստ է վճարվում այն օրենքով, որով հաշվարկված նպաստի չափն ավելի բարձր է» բառերը փոխարինել «վճարվում է թաղման մեկ նպաստ» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2010 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

6 նոյեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-37-Ն