ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի
սեպտեմբերի 15-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գույք՝ սույն օրենքով պետական գրանցման ենթակա անշարժ գույք և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցման ենթակա շարժական գույք (բացառությամբ տրանսպորտային միջոցների).»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանափակումները» բառից հետո լրացնել «շարժական գույքի նկատմամբ իրավունքները, բացառությամբ տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
8 հոկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-35-Ն |
|