Համարը 
ՀՕ-25
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
02.10.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.11.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.11.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.02.2002

Ծանուցում
 Սույն փոփոխությունների և լրացումների ընդունման կապակցությամբ ուժը կորցրած համարել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 24-ի հրամանագիրը «ԼՂՀ պաշտպանության բանակի համար հրամանատարական կադրերի և զինվորական մասնագետների պատրաստման լրացուցիչ միջոցառումների մասին:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Օրենքի ամբողջ տեքստում օգտագործված «շրջանային, քաղաքային» բառերը փոխարինել «տվյալ տարածքի» բառերով:

 

2. 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գնդապետ և դրանից բարձր զինվորական կոչումները շնորհվում են ԼՂՀ նախագահի, իսկ մյուս զինվորական կոչումները՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից»:

 

3. Օրենքը լրացնել նոր 8-1 հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

 

«Հոդված 8-1. ԼՂՀ զինված ուժերում արգելվում է հասարակական կազմակերպությունների, միավորումների և կուսակցությունների ստեղծումը:

Զինված ուժերի զինծառայողների կուսակցական պատկանելիությունը կասեցվում է զինվորական ծառայության ամբողջ ընթացքում»:

 

4. 10-րդ հոդվածում «18 տարին» բառերը փոխարինել «17 տարին» բառերով:

 

5. 11-րդ հոդվածում «3 տարի» բառակապակցությունը փոխարինել «2 տարի» բառակապակցությամբ:

 

6. 14-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ .

 

«Զինվորական ուսումնական հաստատություններից հեռացված անձինք զորակոչվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, ուսման ժամանակաշրջանը չհաշվարկելով զինվորական ծառայության ժամկետում»:

 

7. 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22. Ուսումը շարունակելու հետ կապված՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրվում է.

ա) բարձրագույն ուսումնական հաստատությունների բժշկական, իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներին,

բ) միջնակարգ հանրակրթական դպրոցների և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին՝ մինչև ուսումն ավարտելը կամ մինչև 20 տարեկան դառնալը:

 Բարձրագույն ուսումնական հաստատությունների այլ ֆակուլտետների ուսանողները առաջին կուրսն ավարտելուց կանչվում են ժամկետային զինվորական ծառայության, տարկետում ստանալով ըստ ուսման վայրի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ժամկետով:

Բարձրագույն ուսումնական հաստատություններից և հանրակրթական դպրոցներից հեռացված, ինչպես և ուսման կապակցությամբ տարկետում ստացած անձինք կորցնում են ժամկետային զինվորական ծառայությունից կրկնակի տարկետում ստանալու իրավունքը»:

 

Հոդված 8. 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 47. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական ծառայության.

 

- պայմանագրային կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության որոշմամբ,

 

- զորակոչի միջոցով՝ մինչև 3 տարի ժամկետով, ԼՂՀ կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով»:

 

9. Օրենքը լրացնել նոր 67-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ .

 

«Հոդված 67. Սույն փոփոխությունների և լրացումների ընդունման կապակցությամբ ուժը կորցրած համարել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 24-ի հրամանագիրը «ԼՂՀ պաշտպանության բանակի համար հրամանատարական կադրերի և զինվորական մասնագետների պատրաստման լրացուցիչ միջոցառումների մասին»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

6 նոյեմբերի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-25