Համարը 
ՀՕ-38-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.11.15/21(155)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.10.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2010 թվականի նոյեմբերի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

հոկտեմբերի 28-ին

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 45 տարեկան են և ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի առաջին նախադասության «մասի «բ» ենթակետում» բառերը փոխարինել «մասի «բ» և «գ» ենթակետերում» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, բայց հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:»:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենսաթոշակը վճարվում է անձամբ կենսաթոշակառուին կամ կենսաթոշակառուի փոխարեն նրա կենսաթոշակը ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:».

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասի «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին» բառերով.

5) 7-րդ մասի «կամ փրկարարական ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու» բառերը փոխարինել «, փրկարարական ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «`կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով» բառերը.

2) 3-րդ մասից հանել «բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով`» բառերը.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թաղման նպաստի չափը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2010 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

6 նոյեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-38-Ն