ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
9 օգոստոսի 2018թ. |
N 656-Ն |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 575 ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 891-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Սղնախի միջնակարգ դպրոց» և «Ուղտասարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանել համապատասխանաբար «Սղնախի Նարվեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» և «Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 575 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 23-րդ տողի «Սղնախի միջնակարգ դպրոց» և 44-րդ տողի «Ուղտասարի հիմնական դպրոց» բառերը փոխարինել համապատասխանաբար «Սղնախի Նարվեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» և «Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 891-Ն որոշմամբ հաստատված N3 հավելվածի 1-ին ցանկի 10-րդ տողի «Սղնախի միջնակարգ դպրոց» և 31-րդ տողի «Ուղտասարի հիմնական դպրոց» բառերը փոխարինել համապատասխանաբար «Սղնախի Նարվեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» և «Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |