Համարը 
ՀՕ-39-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.11.15/21(155)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.10.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.11.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

հոկտեմբերի 28-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 321-րդ հոդվածով.

 

«Հոդված 321.

Փրկարար ծառայության ծառայողների ուսուցումը և ուսման ծախսերի փոխհատուցումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնությունների հիման վրա:

2. Ծառայողը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր է փոխհատուցել իր ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց կամ վերապատրաստումն (որակավորումն) անցնելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի.

2) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում, եթե ծառայողին համապատասխան համարժեք պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

4. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «նաև» բառը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 նոյեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-39-Ն