Համարը 
ՆԿ-7-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.09.28/16(356)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
26.09.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.05.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի
ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ  եմ.

 

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով`

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 47.3».

2) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը՝

«Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ծրագրերի վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 48»։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

 

   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

                 

2018թ. սեպտեմբերի 26

Ստեփանակերտ

ՆԿ-7-Ն