ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
13 սեպտեմբերի 2018թ. |
N 764-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 18-ի «Արցախի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտությունների ցանկը, անվճար և վճարովի ուսուցման տեղերը և պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով (վճարովի) առկա և հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը՝ ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 291-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) 1-ին բաժնի աղյուսակի «011401.00.7 Մասնագիտական մանկավարժություն» տողից հետո լրացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ.
2) «Պահուստային տեղեր» և «ԸՆԴԱՄԵՆԸ» տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
| |
Պահուստային տեղեր |
10 |
- |
- |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ |
105 |
200 |
50 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |