ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով `
«Մրցութային կառավարչի թեկնածությունն առաջարկվում է սնանկացման գործընթացում գտնվող ձեռնարկության պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի (կոմիտեի), ինչպես նաև պարտապանի կողմից , եթե առկա է պարտատիրոջ կամ պարտատերերի ժողովի (կոմիտեի) գրավոր համաձայնությունը: Մրցութային կառավարիչ չի կարող նշանակվել այն անձը, որը`
ա) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը,
բ) տվյալ պահին քրեական գործով հանդես է գալիս մեղադրյալ կամ ամբաստանյալ,
գ) շահագրգռված է տվյալ ձեռնարկության սնանկացման ելքում,
դ) անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել,
ե) «սնանկ է ճանաչվել» :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
7 դեկտեմբերի 1996թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ - 27 |
|