ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԼՂՀ Գերագույն խորհուրդը ո ր ո շ ու մ է.
1. 10-րդ հոդվածի «17 տարին» սահմանել «18 տարի»: Հոդվածի վերջում ավելացնել «ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի երաշխավորությամբ» բառակապակցությունը:
2. 11-րդ հոդվածի սկզբից ավելացնել. «Իսկական զինվորական ծառայության ժամկետը սահմանել 3 տարի» և այնուհետև` ըստ տեքստի:
3. 17-րդ հոդվածի 3-րդ պարբերության «շրջանային, քաղաքային զորակոչային հանձնաժողովի պարտականություններից» հանել նույն հոդվածի 8-րդ պարբերության «ռազմա-ուսումնական հաստատություններ ընդունվելու մասին դիմումներ քննարկելը» ձևակերպումը:
4. 58-րդ և 61-րդ հոդվածներում «պատգամավորների տեղական խորհուրդների» և «պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների» փոխարեն գրել «իշխանության տեղական մարմինների» բառակապակցությունը:
5. 65-րդ հոդվածից հետո ավելացնել նոր հոդված` հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 66. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կասեցվում է սույն օրենքի 1-ին, 13-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածների կիրարկումը: Տվյալ հոդվածներով նախատեսված պահանջները իրականացվում են ԼՂՀ-ում ռազմական դրությունը իրականացնող մարմնի ընդունած ենթաօրենսդրական ակտերով:
Սույն օրենքի թիվ 1 հոդվածին վերաբերվող ենթաօրենսդրական ակտերը ուժի մեջ են մտնում ԼՂՀ ԳԽ նախագահության կողմից հաստատվելուց հետո:
|
ԼՂՀ ԳԽ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Կ. ԲԱԲՈՒՐՅԱՆ |
|
ԼՂՀ ԳԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ` |
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
23 նոյեմբերի 1994 թվականի
քաղ. Ստեփանակերտ
Թ.Ն -0091-1 |
|