ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 դեկտեմբերի 2018թ. |
N 1101-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009
ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» N 34 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետից հանել «զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների,» բառերը.
2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 10.1-ին, 5-րդ կետի 5.1-ին, 14-րդ կետի 12.1-ին ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 7-րդ կետից հանել «Զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքում դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում դրամական օգնություն նշանակվում է զոհվածի ընտանիքի չափահաս անդամներից մեկին՝ ընտանիքի բոլոր անդամների համար: Ընտանիքի՝ դրամական օգնության իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի դրամական օգնության բաժնեմասը հաշվարկվում է դրամական օգնության գումարն ընտանիքի՝ դրամական օգնության իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Դրամական օգնության առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: 18 տարին չլրացած երեխային դրամական օգնություն նշանակելու (դրամական օգնության բաժնեմասն առանձին վճարելու) մասին դիմում ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի դեպքում՝ խնամակալը:ե նախադասությունները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ ենթակետեր.
«2.1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամները՝ ծնող(ներ)ը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում (այսուհետ՝ զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամ),
2.2) Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորները (այսուհետ՝ պատգամավոր),»,
բ. 3-րդ կետում «չափ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Որպես զոհված զինծառայողի և զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի անդամ դրամական օգնության իրավունք ունեցող անձին վճարվում է երկու դրամական օգնություն:»,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ, 5.3-րդ ենթակետերում նշված ընտանիքների բոլոր անդամների համար նշանակվում է մեկ դրամական օգնություն՝ առանց բաժնեմասը առանձնացնելու իրավունքի, բացառությամբ 2-րդ կետի 2.1-ին ենթակետում նշված ընտանիքի, որի դեպքում դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում դրամական օգնություն նշանակվում է ընտանիքի չափահաս անդամներից մեկին՝ ընտանիքի բոլոր անդամների համար: Ընտանիքի՝ դրամական օգնության իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի դրամական օգնության բաժնեմասը հաշվարկվում է դրամական օգնության գումարն ընտանիքի դրամական օգնության իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Դրամական օգնության առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: 18 տարին չլրացած երեխային դրամական օգնություն նշանակելու (դրամական օգնության բաժնեմասն առանձին վճարելու) մասին դիմում ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի դեպքում՝ խնամակալը:»,
դ. 7-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ ենթակետեր.
«2.1) զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամները՝ զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագիրը կամ համապատասխան վկայականը, ամուսնության վկայականը՝ ամուսնու համար, զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ծննդյան վկայականը՝ ծնողի համար, երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը) երեխայի համար, ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր,
2.2) պատգամավորները՝ պատգամավորի վկայականի պատճենը կամ կարգավիճակը հաստատող այլ փաստաթուղթը,»,
ե. 17-րդ կետում «Մահվան կամ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու պատճառով» բառերը փոխարինել «Նշանակված, սակայն» բառերով.
2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի աղյուսակը լրացնել 2.1-ին, 2.2-րդ կետերով.
| « |
|
|
2.1. |
Զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ)
2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված
անձանց ընտանիքների անդամներ |
40 000 |
40 000 |
40 000 |
|
2.2. |
Պատգամավորներ |
50 000 |
50 000 |
50 000 | |
|
». |
3) որոշմամբ հաստատված թիվ 6 հավելվածի աղյուսակը լրացնել 2.1-ին, 2.2-րդ կետերով.
|
« |
|
|
2.1. |
Զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ)
2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված
անձանց ընտանիքների անդամներ |
|
|
|
|
|
|
|
|
2.2. |
Պատգամավորներ |
|
|
|
|
|
|
| |
|
». |
4) որոշմամբ հաստատված թիվ 7 հավելվածի աղյուսակը լրացնել 2.1-ին, 2.2-րդ կետերով.
|
« |
|
|
2.1. |
Զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և
(կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված
անձանց ընտանիքների անդամներ |
|
|
|
|
|
|
|
2.2. |
Պատգամավորներ |
|
|
|
|
|
| |
|
»: |
3. Սահմանել, որ.
1) մինչև 2019 թվականի հունվարի 1-ն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների կողմից զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին նշանակված ամենամսյա դրամական օգնության վճարումները դադարեցվում են 2019 թվականի հունվարի 1‑ից.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ընտանիքներին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից նշանակվում է հիշարժան օրերի կապակցությամբ տրամադրվող միանվագ դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |