Համարը 
ՆԿ-2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.03.05/02(366)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
22.02.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.02.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.05.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի
ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով`

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 22.2».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 47.4».

2) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը՝

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 35».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 50»։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. փետրվարի 22

Ստեփանակերտ

ՆԿ-2-Ն