ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018
ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 26-ի «Ավելացված արժեքի հարկից ազատվող գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքների ցանկը սահմանելու մասին» N 174-Ն որոշման հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետ.
«14. Հատիկային զանգվածների չորացում, մաքրում, տեսակավորում և տրամաչափարկում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |